ՊՆ «Կամազ»-ը վթարի է ենթարկվել, 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր Վայոց Ձորի մարզում Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ 11 քաղաքացի հոսպիտալացվել է։
Panorama.am-ը պաշտանության նախարարությունից տեղեկացավ, որ տուժածներից 10-ը ժամկետային զինծառայողներ են, մեկը սպա։
«Վթարի հետևանքով զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը գնահատվում է բավարար, հիմնականում քերծվածքներ են»,- հայտնեցին պաշտպանության նախարարությունից։
Վթարի պատճառը կպարզվի փորձաքննությամբ։