Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը. հետազոտություն
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ունի բարձր վարկանիշ քաղաքացիների շրջանում։
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում անցկացված հարցման (2021թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022թ. փետրվարի 4-ը) արդյունքներով՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում (ոչ վստահում, ոչ էլ չի վստահում) 9%, չի վստահում 7%-ը, չգիտի 2%-ը:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում:
17 ինստիտուտների թվում, ըստ քաղաքացիների վստահության, առաջին տեղում է Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսմենը):
Ըստ այս բաժնի՝ Արման Թաթոյանին լիովին վստահում է քաղաքացիների 61,2 %-ը, ավելի շուտ վստահում է 21,4%-ը, ոչ վստահում, ոչ էչ էլ չի վստահում 6,7%-ը, ավելի շուտ չի վստահում 3,8%-ը և ընդհանրապես չի վստահում 6,9%-ը:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 23-ից մինչև 2022թ. փետրվարի 23-ը, իսկ «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021թ. հետազոտությունն ընդգրկում է մինչև 2022 փետրվարի 4-ի ժամանակահատվածը:
Նշենք, որ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հետազոտությանը, գրել է.
«Քաղաքացիների 81 % վստահություն ունենալն անչափ պարտավորեցնող է. անձամբ իմ ու հետազոտության ժամանակաշրջանում ինձ հետ աշխատած մեր ողջ թիմի անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նման բարձր վստահության համար:
Այս անփոխարինելի պատվաբեր և պարտավորեցնող բարձր վստահությունն այն բանի արդյունք է, որ աշխատանքում եղել ենք մշտապես ազնիվ, սրտացավ, օբյեկտիվ ու իրապես անկախ: Առաջնահերթ է եղել մեկ բան՝ հավատարմություն մարդու իրավունքների պաշտպանության առաքելությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան