
Ռուսաստանը հանել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները
Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային կապի սահմանափակումները, որոնք ներդրվել էին կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։ Կառավարության նման որոշումը հրապարակվել է publication.pravo.gov.ru պորտալում։
«Օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց նկատմամբ հանվել են Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված տրանսպորտային հաղորդակցությունների ժամանակավոր սահմանափակումները <...> լրացնել հետևյալ կետերով՝ Հայաստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն»,- ասվում է փաստաթղթում։