ԲՀԿ-ն չի միանում ՀԱԿ-ին «սոլիդարությունից ելնելով»
«Սոլիդարությունից ելնելով նման նախաձեռնությունների չենք միանում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն միանում ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին, որով փորձում են ՍԴ-ում վիճարկել հանրաքվեի արդյունքները:
Բաբայանն ասաց, որ իրենք մինչ այդ խոսել են նախաձեռնությանը չմիանալու պատճառների մասին և այլ հարցերի չպատասխանեց:
Նշենք, որ Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու նպատակով Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը երեկվանից ստորագրահավաք է նախաձեռնել Ազգային ժողովում, սակայն անհրաժեշտ քանակի` 27 ստորագրություն առայժմ չի հաջողվել հավաքել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան