Ուղղակի չէինք կարող ընդհանրապես չծախսել. Անահիտ Ավանեսյանը՝ բյուջեից հավելյալ 7 մլրդ դրամ ծախսելու մասին
«Տեսեք, բյուջեից 7 մլրդ հավելյալ ծախսել ենք, եթե նվիրատվությունները չլինեին՝ կծախսեինք 7 միլիարդ դրամից կրկնակի, գուցե, եռակի ավել գումարներ»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով 2021թ. բյուջեի կատարողականի՝ իր պատասխանատվության տակ գտնվող ոլորտի ցուցանիշները:
Նախարարը բացատրեց, որ բյուջեից լրացուցիչ գումարների պահանջը պայնամավորված է եղել քովիդի դեմ պատվաստանյութերի հավելյալ ձեռքբերմամբ և նվիրատվությունները հնարավոր է եղել ապահովել ԱՆ բանակցությունների և դեսպանատների ակտիվ աշխատանքի արդյունքում:
«Դրա շնորհիվ է, որ ընդամենը 7 մլրդ դրամ ծախսել ենք պատվաստանյութերի վրա և ստացել դրանից շատ ավելի մեծ գումարների նվիրատվություն: Ուղղակի չէինք կարող ընդհանրապես չծախսել»,-հայտնեց Ավանեսյանը և տեղեկացրեց, որ գումարների մի մասն ուղղվել է բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանը:
«Ուզում եմ ուշադրություն դարձնել այն հարցին, որ բուժանձնակազմը ոչ միայն լինի պրոֆեսիոնալ, այլև ունենա ճիշտ վերաբերմունք, մոտեցում հիվանդի նկատմամբ, քանի որ այդ մասով մեզ եկած բողոքներն ու դժգոհություններն ավելին են, քան բուժանձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության վերաբերյալ դիմումները»,-Ավանեսյանին դիմեց ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
Առողջապահության նախարարը, հայտնելով, թե բժշկական օգնության որակը նաև գոհունակությամբ է չափվում, որը շատ կարևոր բաղադրիչ մաս է, տեղեկացրեց, որ 2020 թվականի «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օերնքի փոփոխություններում ներառվել են ԲԿ-ներում էթիկաների հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտությունը և ներկայում դրա ենթաօրենսդրական ակտերն էլ են մշակված:
«Մենք պետք է կամաց-կամաց ուեննաք զսպող մեխանիզմենր: Մեր քաղաքացիները տալիս են օբյեկտիվ, երբեմն նաև՝ սուբյեկտիվ գնահատականներ: Մենք դա էլ ենք հասկանում, երբ պացիենտի հարազատները ջղագրգիռ են և ցանկացած, անգամ նեյտրալ վերաբերմունք, կամ արտահայտություն կարող են շատ սուր ընկալել: Դրա համար մենք մի կողմից պետք է պաշտպանենք պացիենտներին, բայց նաև բժիշկներին էլ պետք է պաշտպանենք:
Ցավոք սրտի, մենք ականատես ենք լինում, որ օրինակ շտապօգնության բժշկին մետաղական ձողով հարվածում են: Սա ևս ցավալի, անընդունելի երևույթ է, որի դեմ մենք պետք է պայքարենք: էթիկայի հանձնաժողովները պետք է քննեն նման դեպքերը և շտկման աշխատանքներ տանեն»,-պատասխանեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Ասում են՝ բյուջեում փող չկա, թոշակ չեն բարձրացնում, բայց ոստիկաններին ավելի քան 3 մլրդ դրամի պարգևատրում են
- ԱԺ-ն 64 ՔՊ պատգամավորով սկսեց նիստը՝ առանց հարցերի, քննարկումների, «բոլորով կողմ»-ով
- Կառավարությունը 160 մլն դոլար վարկ է վերցնում ընթացիկ տարվա բյուջեի դեֆիցիտի մի մասը ֆինանսավորելու համար
- ՀՀ ազգային արժույթը թուլացել է, գնաճը հունվարին 7.1% է, կառավարությունում իրավիճակին արձագանքելու քննարկումներ կա՞ն.Թադևոս Ավետիսյանը՝ կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան