Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական. Ավանեսյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին ծեփելու մասին
«Հունիսի 3-ից հետո ԲԿ-ներ դիմած բոլոր քաղաքացիները ստացել են բժշկական օգնությունները, հիմնականում 70 %-ն առավոտյան արդեն դուրս էին գրվել, բայց ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, որոնք նույնպես անհրաժեշտ օգնությունը ստացել են և դուրս գրվել: Կա մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, նրա առողջական վիճակը բավարար է, լավացման նորմալ ընթացքի մեջ է և հույս ունենք, որ մոտակա օրերս դուրս կգրվի»,-ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ԲԿ-ներ դիմածների վնասվածքներն ի՞նչ բնույթի են, քանի որ ականատեսները վկայում են, որ 39 ոստիկան տուժել էին հենց ոստիկանության կրառած հատուկ միջոցներց:
«Հիմնականում դրանք հարվածի, հրմշտոցի, փոքրաթիվ ունեցել ենք մանր պատռվածքներ և ընթացքը ցույց կտա, թե ինչի՞ց է եղել և ինչո՞ւ, այն պարզելը մեր լիազորությունների մեջ չէ»,-ասաց նախարարը և կրկնեց, որ վնասվածքները հիմանկանում եղել են հարվածների հետևանքնով:
Պատասխանելով ոստիկանների գործողությունների մասին հարցին՝ ՀՀ առողջապահության նախարարն ասաց. «Այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը գործում են խիստ ժողովրդավարական սկսզբունքների, օրենքի տառին համաձայն և իրենց ծառայությունն իրականացնում են ամենայն պատշաճությամբ: Իսկապես, երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա և նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, ես նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, որ իր սիրտը փառավորվում է, երբ ցուցարարները ոստիկանների ձեռքերից մահակներ են վերցնում և հարվածում՝ նախարարն առաջարկեց հիշել 2018 թ.-ի, 2008 թ.-ի և 2003 թ.-ի դեպքերը՝ հայտարարելով, որ դրանց համատեքստերում շատ մեծ տարբերություն կա:
Լրագրողը հարցրեց, թե առողջապահության նախարարը ժողովրդավարակա՞ն է համարում, երբ Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանը ցուցարարին վերցնում և ծեփում է գետնին:
«Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական»,-պատասխանեց Անահիտ Ավանեսյանը և հավելեց. «Անհասկանալի են Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց ոչ օրինաչափ գործողությունները: Ցանկացած մարդ, ով իրականացնում է ոչ օրինաչափ գործողություն , ապա տեք է պատրաստ լինի, որ իր նկատմամբ կիրառվի համաչափ գործողություն, պատասխանատվության և զսպման միջոցներ»:
Հարակից հրապարակումներ`
- Ուղղակի չէինք կարող ընդհանրապես չծախսել. Անահիտ Ավանեսյանը՝ բյուջեից հավելյալ 7 մլրդ դրամ ծախսելու մասին
- Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի 8 մասնակից ձերբակալվել է
- Սա մեկ մարդու կռիվ չէ, սա հայկական պետությունների լինել-չլինելու հարցն է. լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում
- Քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան