Իրենք պաշտպանում են «կոյուղային ժողովրդավարությունը», այլ ոչ թե իրական արժեքները. Ասպրամ Կրպեյան
«Մեր ակնկալիքը Եմ դեսպանից շատ պարզ է՝ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք տարիներ շարունակ պրոպագանդում են»,- ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի մոտ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե երկրում ժողովրդավարական արժեքները խարխլված են, եթե բռնություն է կիրառվում, մարդու իրավունքները համատարած խախտվում են, ապա դրանց մասին առաջինը ԵՄ դեսպանությունը պետք է բարձրաձայնի։
«Իսկ թե ինչու չեն բարձրաձայնում, կարծում եմ, որ առաջնահերթություններն այլն են. երկակի ստանդարտներն ու աշխարհաքաղաքական շահերն այս պարագայում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ստորադասում են»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե նրանք, կարծես թե, ամեն օր ժողովրդավարությունից խոսքով իշխանությունների կողքին են, պատգամավորը պատասխանեց, որ ինքը դա բնորոշում է որպես «կոյուղային ժողովրդավարություն»։
«Իրենք պաշտպանում են այդ ժողովրդավարությունը, այլ ոչ թե իրական արժեքները։ Եթե այդ արժեքների պաշտպանությամբ զբաղվեին, րոպե առաջ չէին վարանի դատապարտել իրենց քթի տակ եղած ապօրինությունները՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի բիրտ ուժ կիրառելը և այլն»,- նշեց Ասպրամ Կրպեյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների գլխավորությամբ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի մոտ, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընթերցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», գրությունը, որը պետք է փոխանցվի ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դեսպան, պետք է կողմնորոշվեք՝ ՀՀ-ում սատարում եք ժողովրդավարությա՞նը, թե՞ Նիկոլին. Ակցիա ԵՄ դեսպանատան մոտ
- Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի ԵՄ գրասենյակ
- Ոստիկանություն. Ձերբակալված է 13 անձ
- Հելսինկյան կոմիտե. Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց
- Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան