Զելենսկին կրկին հայտարարել է Պուտինի հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերահաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցությունների պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Financial Times-ին, որը տեսակապ էր հաստատել Ուկրաինայի ղեկավարի մասնակցությամբ։
«Զելենսկին ասել է, որ «հաղթանակի պետք է հասնել մարտի դաշտում», բայց միևնույն ժամանակ նա հաստատել է, որ բաց է (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցությունների համար»,-ասվում է լուրում։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում փակուղին Կիևի համար «տարբերակ» չէ։
Նա նաև կրկին դիմել է Արևմուտքին՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու կոչով։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի առաջին հեռահար հրթիռները
- Լուկաշենկոն հայտարարել է Զելենսկու և ուկրաինացի զինվորականների միջև կոնֆլիկտի մասին
- Ուկրաինական զորքերը «Ուրագան»-ով գնդակոծել են Դոնեցկը
- Խերսոնի մարզի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ի ներխուժման փորձերը ձախողվել են
- Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան
- Լեհաստանը դադարեցնում է ուկրաինացի փախստականներին նպաստների տրամադրումը` «կամ- կամ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին