Գլխավոր դատախազը պետք է համբերատար սպասի իր դեմ հարուցվելիք քրեական գործին, եթե․․․ Էդգար Ղազարյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ:
«Կապանում, մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Այունիքի մարզի տարածքում 2022թ. ընթացքում հանցավորության ընդհանուր միտումները, հանցագործությունների դեմ տարվող պայքարի, քրեական հետապնդման մարմինների ընդհանուր գործունեության ընթացիկ խնդիրներն ու արդյունքները:
Հատուկ անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզում անվտանգության, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմանների, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին, հանցավորության ընդհանուր միտումների վրա դրանց հնարավոր ազդեցությունների չեզոքացմանը»,- հայտնել է նա:
Հրապարակված տեղեկության տակ մեկնաբանություն է թողել ԱԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ասելով․
«Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և խորհրդակցություն անցկացրել Կապան քաղաքում։ Բնականաբար, նա Երևանից Կապան է մեկնել Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհով և ստիպված է եղել շրջանցել այդ ճանապարհն այն պատճառով, քանզի դրա Գորիս-Կապան հատվածը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, ովքեր չէին թույլատրի ՀՀ գլխավոր դատախազին անցնել այդ ճանապարհով։ Հուսով եմ գլխավոր դատախազի մոտ առաջացել են հարցեր, թե Հայաստանի տարածքով անցնող միջպետական ճանապարհը որ պահից է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչ իրավական ակտով է հաստատվել այդ փաստը, որ պաշտոնատար անձն իրավասություն ուներ կայացներ նման որոշում, որքանով է այն օրինական և այլն։
Եթե գլխավոր դատախազը Կապանում չկայացնի քրեական գործ հարուցելու մասին որոշում, դրանում, որպես մեղադրյալ, չներգրավի Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է համբերատար սպասի իր դեմ հարուցվելիք քրեական գործին, որով ինքը հանդես կգա մեղադրյալի կարգավիճակում` պաշտպանական պարտականությունները չկատարելու, հանցավոր անգործություն ցուցաբերելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան