Թբիլիսիում շտապօգնության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 100 տոկոսով բարձրացում
Թբիլիսիում շտապօգնության աշխատակիցները շարունակում են ցույցերը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով Netgazeti-ին:
Հունիսի 7-ին աշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի դիմաց, ապա երթով շարժվել դեպի Վրաստանի առողջապահության և աշխատանքի նախարարություն։
Բողոքի ցույցի մասնակիցների հիմնական պահանջը աշխատավարձի 100 տոկոսով բարձրացումն է:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչներն ասել են, որ կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո նրանք աշխատավարձի հավելավճար են ստացել, սակայն ապրիլից՝ կորոնավիրուսի դեպքերի նվազումից հետո, հանել են նաև նշված հավելավճարը։
Նշվում է, որ սա աշխատակիցների առաջին ակցիան չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները