Ղազախստանի Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել քաղաքացիների 77,18%-ը
Ղազախստանի քաղաքացիների ավելի քան 77%-ը հունիսի 5-ին կայացած հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել երկրի Սահմանադրության փոփոխություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ղազախստանի հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
«Երկրի բոլոր շրջաններում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 77,18 %-ը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին»,-ասել է Աբդիրովը։
Նրա խոսքով՝ Ղազախստանի սահմանադրական հանրաքվեին մասնակցել են բնակչության 68,05 %-ը։ Ըստ Աբդիրովի՝ սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկած քաղաքացիների թիվը 18,66 % է։
Ղազախստանի հիմնական օրենքում առաջարկվող փոփոխությունները համարվում են ընդունված։
«Հանրաքվեով ընդունված որոշումը պարտադիր է և չի պահանջում լրացուցիչ ակտերով հաստատում: Հանրաքվեով ընդունված սահմանադրության փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում հանրաքվեի արդյունքների պաշտոնական զեկույցի հրապարակման օրվանից»,-նշել է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահը։
Հունիսի 5-ին Ղազախստանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Դրանց համաձայն՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն ամրապնդվում է խորհրդարանի և տեղական ներկայացուցչական մարմինների դերը, համակարգային ձևով ուժեղացվում է մարդու իրավունքների ոլորտը, վերստեղծվում է Սահմանադրական դատարանը, մահապատժը վերացվում է։ Սահմանադրությունից հանվում են նաև երկրի առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի կարգավիճակի մասին դրույթները։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ առաքելության ղեկավարն ասել է, որ Ղազախստանում հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումներն աննշան են
- Ղազախստանի ԿԸՀ-ն ԱՊՀ դիտորդների առաքելությանը ներկայացրել է հունիսի 5-ի հանրաքվեի ծրագիրը
- Ղազախստանում կկազմակերպի թուրքական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան