Միջազգային թատերական փառատոնում կներկայացվի Երևանի Մնջախաղի թատրոնի «Շերանիկ» բեմադրությունը
Հունիսի 11-ին ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում անցկացվող «Ու Տրոիցի» ( «У Троицы») միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կներկայացվի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի «Շերանիկ» բեմադրությունը։ Թատրոնից տեղեկացնում են, որ այս տարի փառատոնի ժյուրիի անդամ է նաև Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«У Троицы» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է հունիսի 3-11-ը։ interfax-russia.ru-ն գրում է, որ փառատոնի շրջանակում 13 երկրներից ու քաղաքներից թատրոններ ներկայացնում են իրենց բեմադրությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան