Բորիս Ջոնսոնը պահպանեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահության քվե է ստացել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավորների քվեարկության ժամանակ, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով The Guardian-ին։
Քվեարկության ժամանակ Ջոնսոնի օգտին քվեարկել է 211 պատգամավոր, անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 148 պատգամավոր։ Սա նշանակում է, որ նա մնում է պահպանողականների առաջնորդն ու երկրի վարչապետը։
Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր իշխող Պահպանողական կուսակցության 359 պատգամավորներից առնվազն 180-ի ձայները։
Ավելի վաղ Պահպանողական կուսակցության պատգամավորների առնվազն 15%-ը՝ 54 մարդ, Ջոնսոնին անվստահության նամակ է հղել՝ այսպես կոչված «1922 թ-ի կոմիտեի» (Պահպանողական կուսակցության պատգամավորական խումբ Համայնքների պալատում) նախագահ Գրեհեմ Բրեյդին։ Նման դեպքերում հանձնաժողովը պարտավոր է քվեարկել կուսակցության առաջնորդին վստահության հարցերի շուրջ։ Նամակների պատճառը լոքդաունի շրջանում Դաունինգ սթրիթի երեկույթներին վարչապետի մասնակցությունն է եղել։
Ջոնսոնը սկանդալների կենտրոնում էր, երբ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայում COVID-19-ի դեմ պայքարի թեժ պահին Դաունինգ սթրիթում նա երեկույթներ է անցկացնում։ Ինչպես պարզվել է, բրիտանացի առաջնորդները, մասնակցելով նման միջոցառումներին, խախտել են իրենց կողմից երկրում ներդրված սահմանափակող միջոցները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին