ԳՇ պետին դարձնելով նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացնում ես․ Սեյրան Օհանյան
«ԶՈՒ ԳՇ պետ պաշտոնակակատար կամ հիմնական նշանակելը Պաշտպանության մասին օրենքի կամ կառուցվածքային փոփոխությունների հետ ընդհանուր առմամբ կապ չունի, որովհետև յուրաքանչյուր կառուցվածքում պետք է պաշտոնատար անձը, հատկապես ԳՇ պետի անչափ կարևոր պաշտոնյան նշանակված լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունները մշտապես լինում են,հատկապես 2020 թ․-ի պատերազմից հետո։
« ԳՇ շտաբի պետի պաշտոնը փոխել կամ դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հակասում է այն հիմնական սզբունքներին, որոնք ձևավորվել են դեռևս 2008թ-ին։ Հայաստանում պաշտպանության նախարարի պաշտոնը մշտապես քաղաքական պաշտոն է եղել: Միայն առաջին նշանակման ժամանակ Վաղարշակ Հարությունյանն է եղել զինվորական, մնացած բոլոր ու քաղաքական թիմի անդամներ ենք եղել:Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի ֆունկցիոնալ պարտականությունները տարանջատվել են։ Պաշտպանության նախարարը պատասխանատու է եղել ռազմաքաղաքական իրավիճակի, ԶՈՒ կադրային քաղաքականության և ռազմական կրթության համար, ԶՈՒ ֆինանսական ապահովման ու ԶՈՒ հմակողմանի ապահովման խնդիրների համար, իսկ ԳՇ պետի պաշտոնը եղել է մշտական, որովհետև քաղաքական թիմի ու գեներալ-գնդապետի պաշտոնի անձը պետք է մշտապես ղեկավարի»,-բացատրեց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, նույնիսկ այս պարագայում հրամանատարական ուղղահայացը Պաշտպանության մասին օրենքի համաձայն նախկինում եղել է այսպես՝ գերագույն գլխավոր հրամանատար, այնուհետև պաշտպանության նախարար, ապա ԳՇ պետ:
«Այսինքն՝ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին: Այսօրվա օրենքով էլ այդպես է: Արհեստականորեն ԳՇ պետին դարձնելով նախարարի առաջին տեղակալ, դրանով նախ համապատասխան ճանապարհ անցած, փորձառություն անցած, գեներալ-գնդապետ ԳՇ պետին դու հավասարեցնում ես ինչ-որ քաղաքական պաշտոնի նշանակված այլ առաջին տեղակալի: Եթե վաղը նախարարը պետք է բացակայի, դու երկու առաջին տեղակալների միջև, փորձառուին մի կողմ դնելով, երիտասարդ քաղաքական թիմի ներկայացուցչին ես նշանակում նախարարի պաշտոնակատար: Երկրորդը, դարձնելով ԳՇ պետին նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացնում ես: Այդ քաղաքականացումն է հիմնական պատճառներից մեկը, որ վերջին պատերազմում պարտություն ենք կրել»,- նշեց Օհանյանն ու պարզաբանեց․
«Միաժամանակ փոխել ու նախարարին և ԳՇ պետին, բերում է նրան, որ երկուսն էլ նոր են, լիարժեք չեն տիրապետում իրավիճակին։ Եվ հետո՝ ամեն նախարար փոխվելուց ԳՇ պետը պետք է փոխվի, դրանով դու քաղաքականացնում ես նաև ԳՇ պետի պաշտոնը:Հենց այդպես էլ եղել է, արագ-արագ փոխվել են պաշտպանության նախարարը ԳՇ պետը, Արցախի ՊԲ հրամանատարը»:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները
- Խորհուրդ կտայի՝ «լալկվեն», շա՛տ արագ հեռանան. Սեյրան Օհանյան
- Լսի՛, ես Գագիկ Ջհանգիրյա՞նն եմ քեզ համար, գնացեք Գագիկից հարցրեք. Սեյրան Օհանյանը՝ Մոնումենտի դղյակների մասին հարցին
- Իշխանութունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին. Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Այսօր բեկումնային է պահը, և եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ
- Իշխանությունը ոստիկանական զորքերն է ավելացնում, Ֆրանսիայի հրապարակի շուրջը պաշտպանություն կազմակերպում՝ թողնելով առաջին գիծը. Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Գնալու ենք մինչև վե՛րջ, խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան