Անկարան հայտնել է, որ Սիրիայում գործողությունը կսկսվի «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի լրագրողներին ասել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նոր անդրսահմանային գործողությունը կսկսվի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։
«Այն, ինչ պետք է, կարվի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Աքարը: Հարցին, թե արդյո՞ք գործողությունը սահմանափակվելու է Թել Ռիֆաթի և Մանբիջի տարածքներով, նախարարը պատասխանել է, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել նաև այլ շրջաններում։
«Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կանենք նշվածից ավելին»,-ասել է Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև ասել է, որ Անկարան չի պատրաստվում օտարերկրյա տարածքներ գրավել։
«Մենք միշտ ասում ենք, որ հարգանք ենք ցուցաբերում մեր բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,-ասել է Աքարը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել էր, որ Անկարան նոր ռազմական գործողություններ է սկսում հարակից տարածքում։ Ըստ նրա՝ գործողության հիմնական նպատակն է 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո ստեղծված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ընդլայնումը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական կողմի հայտարարությունից հետո Սիրիայում նկատվել է իրավիճակի սրում
- Լավրովը Թուրքիայում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թեման
- Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար
- Էրդողանը հայտարարել է Սիրիայում հատուկ գործողություն սկսելու մասին
- Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նոր հարձակումը Սիրիայում կխաթարի տարածաշրջանի կայունությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան