«Փաստ». Ռուսական կողմը դիմել է Հայաստանին՝ առաջարկելով նիստն անցկացնել ՀԱՊԿ որևէ այլ երկրում
«Փաստ» թերթը գրում է.
«Հունիսի 10-ին Երևանում պետք է կայանա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը։ Այս տարի Հայաստանը ռոտացիոն սկզբունքով նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Նշյալ նիստի հետ կապված՝ նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան։ Սակայն ամեն բան այդքան էլ հարթ չէ։
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական կողմը դիմել է Հայաստանին՝ առաջարկելով նիստն անցկացնել ՀԱՊԿ որևէ այլ երկրում՝ հաշվի առնելով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը։ Թե ինչ են պայմանավորվել, ինչ պատասխան է տրվել Հայաստանից, ճշտել չհաջողվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան