Բժիշկը հայտնել է մրգի մասին, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից
Նուռն ու նրա հյութը հակաօքսիդանտներով հարուստ եզակի մթերքներ են։ Նռան կանոնավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը և պաշտպանել օրգանիզմը քաղցկեղից: «Դոկտոր Պիտեր» պորտալին ասել է թերապևտ Օլգա Բերդնիկովան։
Նռան հատիկները և թարմ քամած հյութը օգնում են սակավարյունության դեմ պայքարում, հագեցնում են օրգանիզմը հսկայական քանակությամբ վիտամիններով և սննդանյութերով։ Կան մի շարք գիտական հետազոտություններ, որոնք ապացուցում են քաղցկեղի դեմ պայքարում այս մրգի օգտակարությունը։
«Նռան հյութի հատկություններն ուռուցքաբանական պաթոլոգիաների դեմ պայքարում կապված են էլագիկ թթվի հետ։ Այս թթուն կանխում է օրգանիզմում քաղցկեղային բջիջների բաժանումը, օրգանիզմում առաջացնում է այնպիսի երևույթ, ինչպիսին է ապոպտոզը՝ ուռուցքային բջիջների բնական մահը»,-նշել է բժիշկը։
Սակայն չպետք է չարաշահել նուռը, նույնիսկ հյութն ավելի լավ է ջրով նոսրացնել։ Այն հարուստ է կապող նյութերով, որոնք կարող են հանգեցնել ստամոքսի այրոցի և փորկապության:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը երեք ամենաօգտակար նախաճաշի մասին է խոսել
- Բժիշկը ցրել է շաքարախտի մասին հիմնական առասպելը
- Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
- Բժիշկ-թերապևտը նշել է, թե օրական որքան հեղուկ է հարկավոր մարդու օրգանիզմին
- Բժիշկը հայտնել է այն պտղի մասին, որը պաշտպանում է լյարդի հիվանդություններից և շաքարախտից
- Բժիշկը զգուշացրել է մրգի չարաշահման վտանգների մասին
- Բժիշկը հայտնել է նիհարելու համար լավագույն նախաճաշը
- Բժիշկը զգուշացրել է վալերիանան ընդունելու վտանգների մասին
- Բժիշկը հայտնել է երկու մթերքի մասին, որոնք «ոչնչացնում են» իմունային համակարգը
- Բժիշկը ասել է, թե ով պետք է կանաչ սոխ չուտի
- Բժիշկը հայտնել է անքնության ընդհանուր պատճառներից մեկի մասին
- Բժիշկը թվարկել է մսի պահպանման հարցում թույլ տրվող սխալները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան