Հնարավոր է կապիկի ծաղիկը հասել է Վրաստան
Վրաստանում կապիկի ծաղիկի կասկածելի երկու դեպքերից մեկը չի հաստատվել, երկրորդ դեպքը հետազոտության փուլում է։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։
«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, նա ասել է, որ հետազոտության փուլում գտնվող դեպքի մանրամասների մասին չի կարող խոսել, նաև այն մասին, արդյոք հիվանդը ճանապարհորդել է։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, ցանի առկա դեպքերը հսկողության տակ են։ Այս շաբաթ երկիրը սպասում է հիվանդության հայտնաբերման թեստերին, որոնք երկու ժամում տալիս են արդյունք։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն Rustavi 2-ի եթերում ասել է, որ առողջապահության նախարարությունն արդեն շրջաբերական է ուղարկել բոլոր բուժհաստատություններ, որով բժիշկներին հորդորում է հատուկ ուշադրություն դարձնել հիվանդների մարմնի վրա արտասովոր ցաներին և հայտնել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն։
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 800 դեպք, որից 207-ը՝ Մեծ Բրիտանիայում
- Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար
- ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը
- Իրանում պատրաստել են կապիկի ծաղկի թեստավորման փաթեթներ
- Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- «Վեկտոր»-ը բացատրել է, թե ինչու ջրծաղիկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը չեն օգնի կապիկի ծաղիկով վարակվածներին
- Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
- Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան