Օպերայի և բալետի թատրոնի՝ գալիք վերաբեմադրություններն ու պրեմիերան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 22-ին և 23-ին կներկայացվի Ջ .Վերդիի ամենահայտնի փարիզյան սիրո պատմության վերաբեմադրությունը՝ հայտնի «Տրավիատա» օպերան: Ներկայացման երաժշտական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասում է, որ օպերայի վերականգնման աշխատանքներն ավարտին են մոտենում։
Ներկայացման վերականգնող ռեժիսորն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Իրկին Գաբիտովը, ով թիմի հետ հրավիրվել է Մարինյան թատրոնից։
«Վստահ եմ՝ կտեսնեք նոր ներկայացում՝ նոր զգեստներով ու նոր դեկորացիաներով»,- ասում է Դուրգարյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ հունիսի 27-ին և 28-ին կներկայացվի Ս.Ռախմանինովի «Ալեկո» օպերայի վերաբեմադրությունը, նույնպես բեմադրել է Իրկին Գաբիտովը։
«Մեկ բաժնում կլինի «Ալեկո»-ն, երկրորդ բաժնում՝ «Սիմֆոնիկ պարեր» բալետի պրեմիերան: Սա նոր բեմադրություն է մեզ համար։ Վստահ եմ՝ հանդիսատեսի համար հետաքրքիր կլինի տեսնել Ռախմանինովի երկու ստեղծագործությունը մեկ օրում»,- նշում է Կարեն Դուրգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի և բալետի թատրոնի բեմում Սպարտակի դերով հանդես կգա հրավիրյալ մենապարող Ալեքսեյ Շլիկովը
- Կայացավ «Սոմա. Կրակե օղակ» օպերային ներկայացման պրեմիերան
- Մեծ պրեմիերա Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում
- Օպերային թատրոնի «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը Սաուդիան Արաբիայում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը
- Օպերայի և բալետի թատրոնը նախատեսում է «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը խաղալ ՀՀ տարբեր քաղաքներում
- Վերդիի «Աիդա» օպերան վերադառնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան