Սա այն թեման է, որ կարող է փակ լինի՞, ընդդիմադիր պատգամավորներից ի՞նչը պետք է փակ լինի. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համար հասկանալի չէ, թե ինչու է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագիրը կրող երկօրյա խորհրդաժողովը փակ ընդդիմադիր պատգամավորների համար։
«Սա այն թեմա՞ն է, որ կարող է փակ լինի, կամ, լավ, պատգամավորներից ի՞նչը պետք է փակ լինի։ Գոնե ոստիկանները մասնակցեին, իրական պատկեր ներկայացնեին։ Մի քանի ոստիկան կարող է որոշեին ներկայացնել ոստիկանների կողմից քաղաքացիներին ծեծելու նոր մարտավարությունը: Դա ժողովրդավարական մարտավարություն է, որը Հայաստանում իրացվում է և կարող է արտահանվել»,- լրագրողների հետ զրույցում Արամ Վարդևանյանը, ով ընդդիմադիր այլ պատգամավորների հետ կառավարության մոտ ակցիա էր անում, քանի որ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ընթացող խորհրդաժողովին ընդդիմադիրների պատգամավորների մուտքն արգելված է։
Նա ընդգծեց, որ նախկինում նման քննարկումները բաց էին։
Իրավաբան պատգամավորները մի քանի հարցադրումներ արեց. «Արդյո՞ք այս քննարկման ժամանակ հատուկ ձևով նշվելու է, որ Հայաստանը քայլ անելով դեպի ժողովրդավարություն, դեպի դատական համակարգի իրական անկախության երաշխիքների ձևավորում, այն բացառիկ երկրներից է, որ մեկ տարի խլվել էր մակագրման էլեկտրոնային համակարգը, որոշել էին, որ ձեռքով պետք է մակարգվեն։
Հետաքրքիր է, այս քննարկման ժամանակ խոսվելո՞ւ է, որ ճնշման արդյունքում, երբ այդ համակարգը նորից սկսեց գործել, հենց վերջերս գործերից մեկով էլեկտրոնային մակագրման արդյունքը դուր չեկավ օրվա իշխանություններին և նրանք նորից իրականացրեցին ձեռքով մակագրում:
Արդյո՞ք խոսվելու է այն մասին, որ Հայաստանում դատական համակարգի անկախությունը դարձել է երազելի երևույթ, որ, օրինակ, արդեն բոլորի համար հստակ է, թե այս կամ այն դատավորն ինչպես է կալանավորումը բավարարելու: Այսինքն խոսվելու է ոչ թե կալանավորումը քննարկելու, այլ բավարարելու մասին:
Դրա վառ ապացույցն այն է, որ արդեն Հայաստանում նորից ոստիկանների ցուցմունքներով մարդկանց կալանավում են: Ոստիկանների ցուցմունքը բավարար չէ մարդ կալանավորելու համար: Հիմա նորից ունենք այդ պրակտիկան: Այսօր կան տասնյակ մարդիկ կալանավորված, սկսած Իգոր Խաչտուրովից, որոնք պարզապես ոստիկանների գրած ցուցմունքների հիման վրա են կալանավորվել»։
Ըստ Ա.Վարդևանյանի, պետք չէ տպավորություն ստեղծել, որ նման խնդիր երբևէ չի եղել, բայց այդ խնդիրը հաղթահարվել էր նաև այնպիսի քննարկումների, առաջարկների գործիքների արդյունքում, որ տեղի էին ունենում Հայաստանում, բաց էին տեղի ունենում, ոչ այսպես փակ, ոստիկանների պատնեշի տակ։
«Այս ամեն ինչի լուծման միակ խնդիրը՝ առանց Նիկոլ Հայաստան ապահովելն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան