ԳԱՌուն. Զարմանալի բան է համի արկածը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում անցկացվեց գառան մսով կերակրատեսակների #ԳԱՌուն IV գաստրոնոմիական փառատոնը, որի մասնակիցները Երևանից, Ծաղկաձորից, Դիլիջանից և Արցախից էին։
Փառատոնի կազմակերպիչների խոսքով, միջոցառման նպատակն ու խնդիրն էր ոչ միայն ներկայացնել տարածաշրջանային խոհանոցի հարստությունը, ոճն ու մատուցումը, այլև փառատոնի հյուրերին ներգրավել հետաքրքիր գաստրոշրջագայության Հայաստանով մեկ։
Փառատոնի և «Մարգարյան բիզնես խմբի» հիմնադիր Կարեն Մարգարյանը նշում է, որ 2022 թվականին հնարավոր եղավ ուշադրությունը շեղել Երևանից՝ որպես երկրի առանցքային գաստրոնոմիական վայր։ Հաջողվեց ցույց տալ հայկական խոհանոցի և դասական ուտեստների ոչ ստանդարտ մեկնաբանությունը՝ ժամանակակից մատուցմամբ։ Իհարկե, հյուրերը ձևավորեցին իրենց նախասիրությունները։ Դրա շնորհիվ ձևավորվեց բարձրորակ հետադարձ կապը և արտացոլվեց տեղական բաղադրիչների վրա հենված վառ սեզոնային ճաշացանկ ցանկացող ռեստորանների այցելուների հայտը:
Մեկ ամսվա ընթացքում մասնակից ռեստորաններում ուշադիր հետևել են հյուրերի կարծիքներին, ցանկություններին՝ առանձնացնելով ոչ միայն նրանց նախընտրած ուտեստները և հիմնական ճաշացանկում դրանց ընդգրկման հնարավորությունը։
Baklachoff Collection-ում գառան մսով կերակրատեսակների ընդարձակ ցանկ կա, սակայն դա չկանգնեցրեց ցանցի առաջատար խոհարարներին։ Արթուր Ավագյանը («Չայհոնա») և Արթուր Սահակյանը («Կովկասի գերուհին») պատրաստեցին վառ նորույթներ, որոնք հսկայական ժողովրդականություն ձեռք բերեցին մայրաքաղաքի հյուրերի շրջանում միջավայրում։
Կազմակերպիչները նշում են, որ «Կովկասի գերուհին» ռեստորանի «Բում-բարաշկա», իսկ «Չայհոնա»-յում «Մակբուս» և «Սամսա Պայ» ուտեստները ձեզ անտարբեր չեն թողնի։
«Կիլիկիա» ռեստորանը գրավել է գառան մսի երկրպագուներին իր հանրահայտ Ուդոլի դոլմայով. Մետաքսի ճանապարհի հնագույն ուտեստը դեռևս արդիական է՝ նուրբ համ և ժամանակակից մեկնաբանություն:
Արցախի «Tumanyan’s Art Wine House»-ի ճաշացանկում Քրիստին Բալայանն առանձնացնում է կճուճի մեջ եփված գառան միսը՝ մատղաշ կարտոֆիլով։ Տնական խոհանոցի և հարմարավետության ավանդույթները գրավել են հյուրընկալ Ստեփանակերտի հյուրերին և բնակիչներին։ Ռեստորատորի խոսքով՝ ցանկացած զբոսաշրջային առիթ լրացուցիչ հնարավորություն է Արցախը, հատկապես տեղի հարուստ գաստրո ավանդույթները ճանաչելու համար։
Փորձառու հանրությանը Տավուշի գաստրոնոմիական դպրոցով վաղուց հայտնի Դիլիջանը որոշել էր չզիջել և ռեստորանի հյուրերին բառացիորեն ստիպեց սիրահարվել ոչ ստանդարտ մեկնաբանությամբ ավանդական ուտեստներին։ «ԻմՏուն» ռեստորանում սեզոնի ֆավորիտը դարձավ «Դոլմամա» կոչվող չքյուֆթան․ փնտրեք այն հիմնական ճաշացանկում։
Փառատոնային մեծ փորձ ունեցող Վարդա Ավետիսյանը տպավորել է ոչ միայն #ԳԱՌուն-ի հյուրերին, այլև մասնակից ռեստորատորներին։ «Թավա»-յում մարոկական տապակը՝ կրակի վրա պատրաստված կծու հարիսա սոուսով գառան կոտլետներ, մատուցվում է կուսկուսի, սիսեռի, չրերի և թարմ կանաչիների հետ: Դա համի մի իսկական ճամփորդություն է։ «Կճուճ»-ում փայտե վառարանի մեջ դանդաղ եփված գառան ազդրը գինիով և լեռնային չամանով, կատարյալ ուղեկից է դիլիջանյան անձրևոտ մայիսին բուխարու մոտ հավաքված մտերմիկ ընկերախմբի համար:
Պատահական չէ, որ Անդրանիկ Գրիգորյանը գովում է շեֆ խոհարար Հայկ Շաքարյանին. «The Club»-ի ճաշացանկը փառատոնի մասնակիցների ֆավորիտն է։ Սեզոնի իսկական բացահայտումը դարձավ «Գառան պատե» ուտեստը։
«Մարգարյան բիզնես խումբը» փառատոնային նորույթներն անպայման կավելացնի հիմնական ճաշացանկում։ «Ալյասկա»-յում գառան սրունք տրուֆելային պտիտիմի վրա է գրավել հյուրերին իր նրբությամբ ու հյութեղությամբ։ «Ոստան»-ում անպայման պետք է փորձել Գառնարածի խորովածը։ «Չինար»-ը հաստատ հիշում են Ապխտած Գառան մեջքով XL։ Զարմանալի բան է համի արկածը։
Փառատոնի գործընկեր Meyron Wine-ի գինիները հիանալի հավելում դարձան գառան մսով ուտեստների ներկապնակում: Դասական համադրությունը՝ միսը և կարմիր գինին, իր կատարյալ տեղը գտավ փառատոնի շրջանակներում։ Ինչպես նաև, տարբեր մարզերում հիանալի հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու Վայոց ձորի գինու նոր ապրանքանիշին։
Նոր անունների, համային համադրությունների բացահայտումը փառատոնի առջև դրված խնդիրներից է։ #ԳԱՌուն-ի մասնակիցների և հյուրերի կարծիքով, այդ խնդիրները գերազանց լուծում ստացան։
Փառատոնն ավարտվեց սոմելյե Արտեմ Մկրտչյանի գլխավորությամբ անցկացվող գինու կույր համտեսով։ Հատկանշական է, որ համտեսի ֆավորիտը դարձավ նույնպես նոր ապրանքանիշ՝ Ռինդ գյուղի «Արար» գինին։ Որպես մրցանակ՝ կազմակերպիչներն այն կներկայացնեն «Ոստան» ռեստորանի գինու բուտիկում։
Փառատոնի ղեկավարությունը իրավացիորեն ենթադրում է, որ Հայաստանում կան բազմաթիվ թաքնված համեր։ Դրանք պետք է բացահայտել ու ճիշտ մատուցել երկրի հյուրերին և բնակիչներին։ Սպասում ենք գաստրոնոմիական նոր ու վառ իրադարձությունների։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱՌուն IV փառատոն. Երևանցի ռեստորատորները Դիլիջանում էին
- Հայաստանում կանցկացվի ԳԱՌուն IV ֆուդ փառատոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան