Թուրքիան 10 պայման է առաջադրում Շվեդիային և Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
Անկարան Ստոկհոլմին և Հելսինկիին 10 պայման է առաջադրել, որոնց կատարումը կարող է դրդել Թուրքիայի իշխանություններին վերանայել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու վերաբերյալ իր վերաբերմունքը։ Yeni Safak թերթի տարածած լուրը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։
Մայիսի 25-ին Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներին ներկայացվել է պահանջների փաթեթ։ Ըստ պարբերականի՝ երկու երկրներն էլ պետք է հայտարարեն ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու հարցում Անկարային աջակցելու մասին և համապատասխան օրենսդրական ակտեր ընդունեն։
Շվեդիան և Ֆինլանդիան պետք է փակեն իրենց տարածքում գտնվող բոլոր կազմակերպությունները, նրանց ակտիվներն ու մեդիա ռեսուրսները, որոնք կապված են Թուրքիայում արգելված PKK-ի հետ, ինչպես նաև կանխեն դրանց վերաբացումը։
Բացի այդ, Անկարան Ստոկհոլմից և Հելսինկիից պահանջում է վերացնել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի էմբարգոն և արտահանձնել «ահաբեկիչների» հետ կապված անձանց։ Թուրքիայի իշխանությունները նաև առաջարկել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցություն հաստատել երկրների հետախուզական ծառայությունների միջև։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում դիրքորոշումը չի փոխի. Էրդողան
- Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան