Վրաստանն ունի կենսունակ, եվրոպական հասարակություն․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն ասել է, որ կողմ կլինի Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալուն, երբ երկրի կառավարությունը դադարեցնի ժողովրդավարական հետընթացը: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Ըստ Կրամոնի՝ այժմ գնդակը երկրի իշխող «Վրացական երազանքի» խաղադաշտում է։
«Վրաստանն ունի կենսունակ, եվրոպական հասարակություն»,- ավելացրել է Կրամոնը:
Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իր դիմումը ներկայացրել է մարտի 3-ին։ Ապրիլի 11-ին երկրին պաշտոնապես հանձնվել է թեկնածուի կարգավիճակի ինքնագնահատման հարցաթերթիկը։ Վրաստանի կառավարությունը հարցաթերթի առաջին՝ լրացված մասը Բրյուսել է ուղարկել մայիսի 2-ին, իսկ երկրորդ մասը՝ մայիսի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցությունների հարցաթերթիկի երկրորդ մասը
- Վրաստանը հրապարակել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցաշարը