Գործող սխեմաներում ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ ԳՇ պետը, նորով՝ քաղաքացիական անձ՝ պաշտպանության նախարարը. Աբրահամյան
ԱԺ «Պատից ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Բանակում իշխանության նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ եթե գործող սխեմաներում, պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ գլխավոր շտաբի պետը, ապա նորով՝ քաղաքացիական անձ՝ պաշտպանության նախարարը։
Հիշեցնեմ, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կուսակցական, քաղաքական թիմի ներկայացուցիչ է նշանակում, որպեսզի թույլ չտա բանակի ներգրավածությունը քաղաքական գործընթացներին։
Մի կողմ դնենք ծայրահեղ անտրամաբանական «հիմնավորումը» ու կենտրոնանանք գործընթացի առանցքային հարցին։
Գործող կարգավորումներով, մարտական գործողությունների ժամանակ ԳՇ պետը մարտ վարելու պատասխանատուն լինելուց բացի ուղիղ զեկուցում և ստանում է վարչապետի հանձնարարությունները, իսկ պաշտպանության նախարարը զբաղվում է թիկունքային ապահովման, մոբիլիզացիայի, ռազմական դիվանագիտությամբ և այլ հարցերով։
Շատ կոպիտ ասած, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պատերազմի ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականներն են դառնում, ովքեր յուրաքանչյուրն իր անելիքն ունի և զեկուցումների առանձին թեման։
Նոր փոփոխությամբ, գրեթե բոլոր գործառույթներն անցնում է պաշտպանության նախարարին։ ԳՇ պետը մարտական գործողությունների հետ կապված զեկուցումների հիմնական մասն անում է պաշտպանության նախարարին, իսկ վերջինս՝ վարչապետին։
Նույն «կառուսելով» վարչապետը հանձնարարությունների մեծ մասն իջեցնում է նախարարին, իսկ վերջինս՝ ԳՇ պետին։
Ուշադրություն դարձրեք, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, այսօր Պապիկյանն է, վաղը, պայմանական, Արայիկ Հարությունյանը կամ Հովիկ Աղազարյանը։
Այստեղ մի տարբերակ կարող էր լինել, որը անվտանգությոն համակարգը չէր խարխլի, եթե պաշտպանության նախարար նշանակելու սկզբունքը փոփոխվեր և այդտեղ նշանակվեին մարդիկ, ովքեր կամ համապատասխան փորձառությամբ, ճանապարհ անցած զինվորականներ են կամ խորությամբ, իր ողջ էությամբ տիրապետում են բանակի զարկերակին։
Սակայն արդեն նշեցի, որ իշխանությունն ընտրել է քաղաքական թիմակցի գործոնը, ինչը հնարավոր պատերազմական գործողություններում երկիրը նոր աղետի շեմին է կանգնեցնելու»։
Հարակից հրապարակումներ`
- ԳՇ պետին դարձնելով նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացնում ես․ Սեյրան Օհանյան
- ԳՇ-ն տանում են, մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար. Տիգրան Աբրահամյան
- Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. Արեգնազ Մանուկյան
- Տիգրան Աբրահամյան. 2020 թվականի օգոստոսից Ադրբեջանի բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է
- Կամո Քոչունցն անպատասխան է թողել իր՝ ԶՈՒ ԳՇ պետ դառնալու մասին հարցը
- «Եթե բանակի փոփոխությունն ինստիտուցիոնալ չեն արտացոլված, ապա մյուս բոլոր փոփոխությունները չեն կարող արդյունավետ լինել»
- Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել Պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան