10 անձի կալանավորում և խափանման այլ միջոցներ՝ «զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված քրեական գործով»
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով:
Հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել էին զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, մուրճերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ էին հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել էին հասարակական անվտանգությունը:
Զանգվածային անկարգության մասնակիցների այդ գործողությունների արդյունքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել էին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ նրանց մի մասը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:
Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել էին այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, իսկ մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար կայացվել է ձերբակալման որոշում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և դրանց մասնակցած այլ անձանց ինքնությունները պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշում են ՔԿ-ից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոդված 225. Զանգվածային անկարգությունները
2. Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին․ Արեգնազ Մանուկյան
- Ոստիկանության գործողություններն արտացոլում են ՔՊ ներքին քննարկումներում ընդունված որոշումները. Քրիստինե Վարդանյան
- Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական. Ավանեսյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին ծեփելու մասին
- Ոստիկանություն. Ձերբակալված է 13 անձ
- Արա Ղազարյան. Պետք է կասեցնեին ոստիկանների լիազորություններն ու մեկուսացնեին նրանց
- Հելսինկյան կոմիտե. Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց
- Ագնեսա Խամոյան. Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները
- Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան
- Հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել. Ոստիկանություն
- Վանեցյան. Մեր կռիվը ոստիկանների հետ չէ, հայրենիքը հանձնողների հետ է
- Ոստիկաններն իրենց պահել են, մեղմ եմ ասում, վայրագի նման․ Վահե Հակոբյան
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
- Արթուր Խաչատրյան. Ոստիկանական գործողություն թե՞«քուչի խառը կռիվ»
- Ոստիկանությունը, դատախազությունը չներկայացրեցին կրակված արկերի պարկուճները, ինչը հաստատում է՝ դրանք եղել են ժամկետանց. Բաբայան
- Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան
- Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի. Գայանե Պապոյան
- Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Տեսա՝ ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին. Զաքարյան
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
- Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա
- «Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանությունը խառնում է «քուչի խփոցու» հետ»
- Ոստիկանություն. Բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացիական անձ, բերման է ենթարկվել 11 հոգի
- Մելիքյան. Ոստիկանություն տարված քաղաքացու մոտառկա է աչքի լուրջ վնասվածք
- Սևազգեստ ոստիկանը հարվածում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ձեռքին
- Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին