Թոշակը՝ կովով. Գնաճն է ստիպում
Զիմբաբվեի բնակիչը Nhaka Life Assurance անունով կենսաթոշակային հիմնադրամ է ստեղծել՝ առաջարկելով թոշակը վճարել ոչ թե գումարով, այլ կովով։
Agronews-ի փոխանցմամբ, երկրում անվերջ տնտեսական ճգնաժամի պայմաններում նման հիմնադրամի գաղափարը ծագել է մի գործարարի մոտ։ Քանի որ երկրի ազգային արժույթը՝ Զիմբաբվեի դոլարը, անընդհատ արժեզրկվում է, փող խնայելն անիմաստ է։
Միաժամանակ, երկրում ամենաիրացվելի ակտիվը կովերն են, որոնք հուսալիորեն պաշտպանված են գնաճից։
Զիմբաբվեի բնակիչներին, որոնք հիասթափված են երկրի կենսաթոշակային համակարգից, դուր է եկել մոտեցումը. հիմնադրամն արդեն ունի 70.000 հաճախորդ։
Չամուրովան երկրում ֆինանսական դրությունը վերաիմաստավորել է սեփական պատմության արդյունքում։ Գործարարի մայրը 25 տարի շարունակ աշխատել է տեղական բանկերից մեկում, սակայն նրա բոլոր խնայողությունները մի ակնթարթում գոլորշիացել են 2008-ին գրանցված 230 000 տոկոսանոց գնաճի պատճառով։
Այդ պատճառով գործարարն առաջարկում է թոշակը վճարել ոչ թե գումարով, այլ կովով։ Ըստ նրա, դա թույլ կտա խուսափել գնաճից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան