Նաիրի Զարյան փողոցում մեքենաներ են բախվել
Հունիսի 7-ին, ժամը 22։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 57 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1997 թ․), «Hyundai Elantra» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1970 թ․) և «Mercedes-Benz Vito» (վարորդ` Ս. Ս., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ տուժածներ չկան։
Փրկարարները փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան