Միջազգային չվերթների ծառայությունների սակագները 14.6%-ով աճել են
Մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 4.8%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտային ծառայությունների սակագների 5.0% հավելաճ, ինչը պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 14.6% աճով:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.5-1.0% գնաճ, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.8%-ով: