Մոսկովյան բորսայում կհայտնվի հայկական դրամ
Շուտով մոսկովյան բորսայում առևտուր կսկսի իրականացվել նաև հայկական դրամով։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Արժութային շուկայի դեպարտամենտի տնօրան Անդրեյ Սկաբելին։
Նա նշել է, որ այս պահին մոտ 20 արժութահին զույգեր են սպասում բորսա դուրս գալուն։
«Առաջիկա ամիսներին մենք նախատեսում ենք հայկական դրամի, ուզբեկական սումի, էմիրաթական դիրհամի թողարկվելուն։ Մենք տեսնում ենք այս արժույթների նկատմամբ հետաքրքրություն ու հասկանում ենք, որ դրանք կունենան իրացվելիություն»,-ասել է նա։
Հունիսի 8-ի դրությամբ մոսկովյան բորսայի ցանկում կան ամերիկյան դոլար, եվրո, չինական յուան, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ հոնկոնգյան դոլար, բելոռուսական ռուբլի, թուրքական լիրա, ճապոնական իեն, ղազախական տենգեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին