Ինչպես նիհարել առանց դիետաների
Ամերիկացի դիետոլոգները նշել են պարզ եղանակներ, որոնք կօգնեն նիհարել առանց սահմանափակումների և հոգնեցուցիչ վարժությունների:
«Eat This, Not That!» պարբերականը գրում է, որ ըստ սննդաբանների, նիհարելու համար առաջին հերթին պետք է փոխել սննդային սովորությունները։ Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել ուտելուց։
Ընդհակառակը, ինչպես նշել է սննդաբան Բլանկա Գարսիան, պետք է ուտել պարբերաբար և փորձել բաց չթողնել նախաճաշը։ Կարևոր է՝ նախաճաշին ուտել ամբողջական ձավարեղեն, խմել սև սուրճ կամ թեյ առանց քաղցրացուցիչների և սերուցքի։
Դանիել ՄքԷվոյը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս պահպանել միջերկրածովյան սննդակարգը՝ սննդակարգում ավելացնելով ավելի շատ յուղոտ ձուկ և կանաչեղեն։
«Միջերկրածովյան դիետան հաճախ նշվում է որպես քաշի կորստի լավագույն տարբերակ, քանի որ հեշտ է անցնել դրան և դժվար չէ երկար ժամանակ հետևել այդ սննդակարգին, - բացատրել է նա:
Նրա կարծիքով՝ կարելի է փորձել նաև ինտերվալային ծոմապահությունը։ Քաշի կորստի այս մեթոդի հետևորդները ծոմի օրերին ձեռնպահ են մնում ուտելուց կամ սովորականից մի քանի անգամ քիչ են ուտում։ ՄքԷվոյն ընդհատվող ծոմապահության արդյունավետությունը բացատրում է նրանով, որ այն ստիպում է օրգանիզմին այրել ճարպը ածխաջրերի փոխարեն և նպաստում է նվազեցնել կալորիաների ընդունումը:
Մեկ այլ սննդաբան Ալիսա Բերնիսոնն էլ կարևորում է գիտակցված սնունդի ընդունումը։ Նրա խոսքով՝ գրեթե 20 րոպե է պահանջվում ուղեղին հագեցվածության մասին հաղորդագրություն ուղարկելու համար, ուստի դանդաղ ուտելն օգնում է կանխել շատակերությունը:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը երեք ամենաօգտակար նախաճաշի մասին է խոսել
- Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
- Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
- Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»
- Սննդաբանը հայտնել է իդեալական նախաճաշի գաղտնիքը
- Միջերկրածովյան դիետան ապացուցվել է, որ օգտակար է COVID-19-ի դեմ
- Սննդաբանը խոսել է դարչինի օգտակարության մասին
- Գիտնականները հայտնաբերել են դիետաների ազդեցությունը քաղցկեղի վրա
- Սննդաբանը՝ վնասակար դիետաների մասին
- Կետո դիետայի բացասական հետևանքներն՝ ըստ գիտնականների
- Ձու՝ նախաճաշին. Լուկաշենկոյի սպիտակուցային դիետան