Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը.ԵԽ զեկույց
Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ, 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում անդրադարձ է կատարվել Հայաստան- Թուրքիա հարաբերություններ հաստատելու գործընթացին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Զեկույցում ասվում է. «Եվրոպական խորհրդարանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցումը` կապված երկկողմ շփումներ սկսելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և երկու երկրների միջև ինքնաթիռների թռիչքները վերսկսելու որոշման հետ, այս փորձը համարում է շատ պոզիտիվ իրադարձություն, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման և անվտանգության վրա:
Երկու կողմերին կոչ է անում շարունակել այդ ջանքերը՝ իրենց հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով և ԵՄ-ին հորդորում է ակտիվորեն աջակցել այս գործընթացին:
ԵԽ-ն կոչ է անում Թուրքիային ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման, ներառյալ Հայոց ցեղասպանության վեճի կարգավորման համար, և լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգությունները պաշտպանելու իր պարտավորությունները և հույս է հայտնում, որ այն կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գեչծընթացիզարգացմանը:
Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Ցեղասպանությունից վեր հառնած ժողովրդի հաղթանակները՝ Սարդարապատը, Մայիսի 28-ը
- Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանությունից և հայ-թուրքական կարգավորումից
- Չավուշօղլու. Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում
- Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու
- Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացները ժամանել են ՌԴ ԱԳՆ