Իրանում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Իրանի Հարավային Խորասան նահանգում այսօր առավոտյան մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել, մատ 50-ը՝ վիրավորվել են: Tasnim գործակալության տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել»,-նախնական տվյալները գործակալությունը հայտնել էր նահանգի շտապօգնության ծառայությունից մի հատված։
Tasnim-ի տվյալներով՝ գնացքը Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքից Մաշհադից ուղևորվում էր երկրի կենտրոնական մասի Յազդ քաղաք։ Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի ւոշ իրանականա ԶԼՄ-ները, հիմնկվելով տեղական իշխանությունների ներկայացրած տվյալների վրա, հայտնեցին, որ ուղևորատար գնացքի վթարից զոհերի թիվը հասել է 17-ի:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում գիտության արտադրության 2 տոկոսը գրանցվում է Իրանում
- Իրանում պատրաստել են կապիկի ծաղկի թեստավորման փաթեթներ
- Բրիտանուհին պնդում է, որ Իրանում ինքնախոստովանական ցուցմունքը ստորագրել է հարկադրանքի տակ
- Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում
- Իրանում 90 հազար եվրոյի ներդրում կատարող օտարերկրացիներին կտրամադրվի 5 տարվա կացության իրավունք