Wildberries-ը գործարքներ կկատարի նաև հայկական դրամով
Wildberries ընկերության ֆինանսական նոր քաղաքականությունը հնարավարություն կտա արտասահմանյան շուկաներում աջակցել տեղական բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, ըստ ընկերության, Wildberries առցանց հարթակը միջազգային ներկայացուցիչների հետ գործարքների է անցել նրանց ազգային արժույթով։
«Բելառուսի գործարարներին փոխանցումներն իրականացվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանին՝ տենգեով, Հայաստանին` դրամով, Ղրղզստանին` սոմով, Ուզբեկստանին` սումով։ Ֆինանսական նոր քաղաքականությունը տարածվում է ինչպես վաճառողների, այնպես էլ պատվերների հանձնման գործընկերային կետերի և գործընկերային տեսակավորման կենտրոնների սեփականատերերի վրա։
Wildberries-ը միջազգային առցանց հարթակ է, որտեղ տարբեր երկրների ձեռնարկատերերը վաճառում են իրենց ապրանքները և ծառայություններ մատուցում հաճախորդներին և բիզնեսին: Մենք ձգտում ենք նրանց առաջարկել համագործակցության առավել բարենպաստ պայմաններ, ուստի հանդես ենք եկել ազգային արժույթով հաշվարկների անցնելու նախաձեռնությամբ, ինչին աջակցել են տեղական բիզնեսները։
Նոր ֆինանսական քաղաքականությունը կդարձնի փոխադարձ հաշվարկներն էլ ավելի թափանցիկ, կամրապնդի տարածաշրջանային արժույթները և կօգնի ձեռնարկատերերին նվազագույնի հասցնել հնարավոր կորուստները արժույթի տատանումների և դրանք փոխարկելու անհրաժեշտության պատճառով», - հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ը կդիտարկի ռուսերենով անվան վերաբրենդավորման հնարավորությունը
- Ռուսական Wildberries-ը 100 ռուբլի տուգանք է սահմանել պատվիրված ապրանքներից հրաժարվելու համար
- Wildberries-ը սկսել է ուղիղ վաճառք հայ ձեռներեցներից