ՀԲ-ն 2022 թվականին Հայաստանում կանխատեսում է 3.5% տնտեսական աճ
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կլինի 3.5%, իսկ 2023-ին՝ 4.6 տոկոս:
ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցում ասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությունը 2022 թվականին կնվազի մոտ 3%-ով՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետևանքները:
Զեկույցը կանխատեսում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022-ին կլինի 3,5% , իսկ 2023-ին` 4,6%:
Նշենք, որ հունվարին ՀԲ-ն կանխատեսում էր, որ Հայաստանում տնտեսական աճը կլինի 4,8%։
Տեղեկացնենք նաև, որ, ըստ ՀԲ-ի, զարգացած տնտեսություններում կանխատեսվում է, որ աճը կտրուկ կդանդաղի՝ 2021-ի 5,1%-ից 2022-ին հասնելով 2,6%-ի, ինչը 1,2 տոկոսային կետով ցածր է հունվարի կանխատեսումներից։ Ակնկալվում է, որ 2023 թվականին աճը կդանդաղի մինչև 2,2%:
Զարգացող շուկա և զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ևս կանխատեսվում է աճի տեմպերի նվազում՝ 2021-ի 6,6%-ից 2022-ին հասնելով 3,4%-ի, ինչը զգալիորեն ցածր է 2011-2019 թվականների միջին ցուցանիշից (4,8 տոկոս):
«Ուկրաինայում ընթացող պատերազմի ազդեցության տարածման բացասական հետևանքները լիովին չեզոքացնում են ցանկացած աճ, որը մոտ ժամանակներս կարող է ձեռք բերվել հումքի որոշ արտահանողների կողմից էներգառեսուրսների գների աճի արդյունքում»,- նշված է ՀԲ հաղորդագրությունում։
Մանրամասները՝ զեկույցում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին