Ֆրանսիայի նախկին նախագահը 67 տարեկանում գաղտնի ամուսնացել է
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է իր սիրեցյալի՝ դերասանուհի Ժյուլի Գայի հետ։ Նրանք հարաբերությունների օրինականացման մասին հրապարակային չեն հայտարարել։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, միջոցառումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ հունիսի 4-ին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Տյուլ քաղաքում։ Նշենք, որ Օլանդը 2001-2008 թվականներին եղել է Տյուլի քաղաքապետը։
Սա 67-ամյա Օլանդի առաջին օրինական ամուսնությունն է։ Նա նախկին ընկերուհու՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերից բաժանվել էր 8 տարի առաջ այն բանից հետո, երբ վերջինն իմացել էր Օլանդի և Գայի սիրավեպի մասին։ Նրանց սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2014-ին։ Դերասանուհին Օլանդից փոքր է 17 տարով։
Օլանդը չորս երեխա ունի, նրանց լույս աշխարհ է բերել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության անդամ Սեղոլեն Ռուայալը։
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը Ֆրասիայի Սոցիալիստական կուսակցությունից է, 2012-ին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում։
Առաջին փուլում ստացել է քվեների 28,63 %-ը՝ գրավելով առաջին տեղը և Նիկոլա Սարկոզիի հետ երկրորդ փուլ անցել։ 2012 թվականի մայիսի 6-ին երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սարկոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսիայի 24-րդ նախագահը։ Նա պաշտոնավարեց մինչև 2017 թվականը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսուա Օլանդը՝ «Հանուն Արցախում խաղաղության հավաքին»․ Այս պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ
- Ֆրանսուա Օլանդ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ բացված հակամարտությունը չափազանց շատ մարդկային կորուստների պատճառ է դարձել
- Մենք ցանկանում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական լուծում. Ֆրանսուա Օլանդ