Անկարան մտադիր է ՌԴ-ին համոզել Սիրիայում նոր ռազմական գործողության անհրաժեշտության հարցում
Սիրիայի հյուսիսում Թուրքական բանակի նոր ռազմական գործողության մեկնարկի ձգձգումը կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծելու Անկարայի ցանկությամբ, որոնք մտահոգություն են հայտնում, որ Թուրքիայի ծրագրերը կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում և լրացուցիչ սրացում հրահրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է Sözcü թերթը։
Ըստ պարբերականի՝ Սիրիայի իրավիճակը և Թուրքիայի հարակից տարածքում թուրքական զինված ուժերի նոր գործողությունը կդառնան չորեքշաբթի օրը Անկարայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցությունների օրակարգի կարևոր կետերից մեկը։
Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Թել Ռիֆաթ շրջաններում ռազմական գործողության նախապատրաստման մասին՝ 2019 թվականին ստեղծված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով։ Հունիսի 4-ին նա հայտարարեց, որ թուրքական բանակը սկսում է տարածքը մաքրել Քրդստանի աշխատավորական կուսակցությունից (PKK) և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից (SNS), որոնք Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։
Հարակից հրապարակումներ`
- Անկարան հայտնել է, որ Սիրիայում գործողությունը կսկսվի «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»
- Թուրքական կողմի հայտարարությունից հետո Սիրիայում նկատվել է իրավիճակի սրում
- Լավրովը Թուրքիայում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թեման
- Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար
- Էրդողանը հայտարարել է Սիրիայում հատուկ գործողություն սկսելու մասին
- Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նոր հարձակումը Սիրիայում կխաթարի տարածաշրջանի կայունությունը
- Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան