Եկան ու սկսեցին այդ արժեքներին հարվածել․ Ասպրամ Կրպեյան
«Վերջին չորս տարիների ընթացքում ականատեսն ենք լինում արժեքների անկմանը։ Արժեհամակարգի վերացմանն ենք ականատես լինում, որի վրա խարսխված է եղել մեր պետականությունը և որը հիմնքն է եղել մեր պատականության։Եկան ու սկսեցին այդ արժեքներին հարվածել, արժեզրկել, հայ ժողովրդին մոլորեցնել, տեղեկատվական ահաբեկչության միջոցով համոզել, որ իրենց ժառանգությունն իրենցը չէ, պետք է հրաժավեն հայրենիքից, սահմաններից, պետք է ապրեն թշվառ, կքած ու ծնկած»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Պատգամավորի խոսքով՝ 2018թ․-ից հետո կատարվածն իր համար ողբերգություն էր, քանի որ բոլոր ոլորտները, մեղմ ասած, խարխլվել են։
«Հայ մարդուն հայ մարդու թշնամին դարձնելով էր հնարավոր հայկական պետականությունը ծնկի բերել։ Դա իրենց հաջողվեց»,- ասաց Կրպեյանը՝ ընդգծելով, որ արժեհամակարգի վերաբերյալ քննարկումներն անձնական են։
«Չեմ պատկերացնում վաղվա Հայաստան, որտեղ հերոսի հորը կտտանքների պետք է ենթարկեն, որտեղ հղի կնոջը, մանկահասակ երեխաներին, կանանց, անչափահասներին պետք է բռնության ենթարկեն ու դրանից պետք է պետական պաշտոն զբաղեցնող այրերի հոգին փառավորվի։ Ես նման ապագայով Հայաստան չեմ պատկերացնում, դա հակահայաստան է»։
Նրա խոսքով՝ պետք է գործադրել բոլոր ջանքները, որպեսզի արժանապատիվ քաղաքացու ապրելու իրավունքը երաշխավորված լինելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան