Ես էլ գոհ ու երջանիկ կլինեի, եթե ինչ-որ մեկը ծեծեր Անահիտ Ավանեսյանին. Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» մամուլի ակումբում գնահատել է հունիսիս 3-ին ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների արձագանքները և ներկայացրել սադրանքների բուն նպատակները:
Անդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը, որով նա ցուցարարներին ոստիկանների ծեծելը խիստ ժողովրդավարական էր գնահատել՝ Ադիբեկյանն ասաց. «Անկեղծ ասած, ես էլ գոհ ու երջանիկ կլինեի, եթե ինչ-որ մեկը ծեծեր Անահիտ Ավանեսյանին: Մինչ այդ ինձ թվում էր, թե նա ապիկար և տգետ առողջապահության նախարար էր՝ այն պատճառով, որ չունի պրոֆիլային կրթություն: Մարդը իրավաբանական կրթություն ունի, այսինքը՝ միայն դիպլոմ ունի, քանի որ նրա համակուրսեցիները պատմում են, թե ինչ խայտառակ է եղել նրա ուսանողական տարիները: Նա չունի առողջպահական դիպլոմ և իրավունք ուներ տեղեկացված չլինել առողջապահության նախարարությունից, ինչպես՝ ես: Այն նրա մեղավորությունը չէ, այլ նրան պաշտոն տվողի՝ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն է, որի կադրային քաղաքականությունն ահավոր աղետալի է: Ինչքան տգետ, փնթի, անգրագետ, ոչ բանիմաց մարդ կա, բոլորին բերել տեղավորել է և Անահիտ Ավանեսյանն բացառություն չէ:
Երեկվա ելույթից հետո ես հասկացա, որ նա նաև վատ իրավաբան է, էլ չեմ ասում նրա բարոյահոգեբանական վիճակի մասին: Տիկին՝ ծեծելը վատ բան է: Չի կարելի մարդկանց ծեծել և կապ չունի, թե նրանք ձեզ դուր են գալիս, թե ոչ: Ասեմ ավելին՝ անգամ հանցագործներին օրենքն արգելում է ծեծի ենթարկել: Անգամ մարդասպան, արնախում հանցագործների հետ օրենքը ստիպում է «Դուք»-ով խոսել և հարգանք դրսևորել՝ մինչև դատավճռի կայացումը, որից հետո էլ հարգալից ձևով իրականացվում է դատավճռի պահանջները: Եթե անգամ դա չգիտեք, ապա ես ձեզ խորհուրդ կտամ ձեր ճաշի մեջ աղ լցնել, քանի որ դրա պակասը սկսել է լուրջ զգացնել տալ ձեր մտաունակությունների վրա: Դիմում եմ իր հարազատներին՝ ճաշին աննկատ աղ լցրեք, մի բան արեք, քանի որ այդ կնոջ ուղեղն լրիվ թափել է»:
Նույնիսկ եթե քար են շպրտել ապա կարելի է հանգիստ նրան գտնել և պարզել, թե նա ումից է փող ստանում նման գործողությունների համար
«Ինձ թվում է, որ հունիսի 3-ին իշխանությունները ցանկանում էին պատճառ գտնեին, որ ցրեին ամբողջ ցույցը և վրանային քաղաքը, քանի որ դրանից 2 օր անց պետք է ռուսական պատվիրակություն գար և այդպիսի լուր տարածվեց, թե պետք է հանվեն վրանները՝ Լավրովի և ՀԱՊԿ-ի պատվիրակությունների այցերին ընդառաջ:
Նրանք առիթ եին փնտրում, որ ջրցաններով և այլ միջոցներով վրանային քաղաքը հանեին, բայց չստացվեց և զավեշտն այն էր, որ իշխանության ռուսախոս ինտիլիգենտ հատված կա, որ ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ցուցարարները քարեր, շշեր և մետաղյա ձողեր էին ներտում և ոստիկանները ստիպված էին արձագանքել: Գիտեք ինչ, նախկինում նման սադրանքները բացահայտելը խնդիր էր, քանի որ չկային այդքան նկարահանող սարքեր և հետաքննող խումբը ստիպված էր հազարավոր մարդկանց հարցաքննել, որպեսզի միջադեպի պատկերը վեր հաներ, իսկ այսօր այդ հիմնահարցը չկա:
Ես հիշում եմ, երբ այս իշխանությունը սկսեց մարտի 1-ի գործի քննությունը, ինչ-որ մի կնոջ էին գտել, որն ասել էր, թե իբր իր ականջով սել է, թե ինչպես է Յուրի Խաչատուրովը հրահանգ տալիս զինվորականներին, որ նրանք սպանեն ցուցարարներին: Այն մեծ աղմուկ բարձրացրեց, բայց պարզ էր, որ այդ կնոջ կողքինները նույնպես պետք է լսեին այդ հրահանգը, բայց պարզվում է նրա կողքի հազարավոր ցուցարարները նման բան չեն լսել, իսկ այդ կինը լսել էր: Հիմա այդ խնդիրը չկա, ամբողջը նկարահանվել է և կարելի է դիտել և տեսնել, թե ով և ինչպես է բախումը սկսել, առավել ևս, որ շատ հաճախ Ֆրանսիայի հրապարակ են գալիս սադրիչներ, որոնք իբր հականիկոլական են, բայց սկսում են կոնֆլիկտ հրահրել, որը կարող է հանգեցնել ծեծկրտուկի որը մարդկանց ծեծի պատճառ կհանդիսանա: Նույնիսկ եթե քար են շպրտել ապա կարելի է հանգիստ նրան գտնել և պարզել, թե նա ումից է փող ստանում նման գործողությունների համար»,-անդրադառնալով Դեմիրճյան փողոցի բախանը ՝ասաց Ադիբեկյանը:
Որակը պետք է վերադիրքավորվի, ռեսուրսները ճիշտ ժողվի և օգտագործի
Պատասխանելով ընդդիմության գործողությունների արդյունավետության վերաբերյալ հարցին՝ բանախոսն ասաց.
«Որակը միշտ պարտվում է քանակին: Որակը պետք է վերադիրքավորվի, ռեսուրսները ճիշտ ժողվի և օգտագործի: Իսկ այն, որ հասարակության զգալի մասն անտարբեր է, դա մեր խնդիրեն է: Ժամանակին «Արցախը մեր համար բեռ է» արտահայտություն անողները և հասարակությանը պառակտողները հարված չեն ստացել շրթունքներին, դրա համար էլ այս վիճակն է: Այսօր այդ տեսակետն ունեցողները և իշխանության կողքին կանգնածներից շատեը առաջին արցախյան պատերազմի մասնակիցներ են և ես կասկածում եմ նրանց որակների վրա, հնարավոր է, որ նարնք այն ժամանակ դավաճանություն են արել»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին․ Արեգնազ Մանուկյան
- Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական. Ավանեսյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին ծեփելու մասին
- Ուղղակի չէինք կարող ընդհանրապես չծախսել. Անահիտ Ավանեսյանը՝ բյուջեից հավելյալ 7 մլրդ դրամ ծախսելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան