Ամերիկահայերը Զարեհ Սինանյանին դիմավորել են «Զարեհ՝ դավաճան» գրությամբ պաստառով ու Արցախի դրոշով
Yerkir.am-ը գրում է.
«Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Արևմտյան Ամերիկա վերածվել է «Զարեհ՝ դավաճան» ակցիայի։
Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպման սրահում նրան դիմավորել են «Զարեհ՝ դավաճան» գրությամբ պաստառով ու Արցախի դրոշով։ Նաև վանկարկել են՝ «Նիկոլ՝ դավաճան»։
Հանդիպման մասնակից՝ ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կառույցի անդամ Վիգեն Սոսիկյանը ակցիայից հետո հայտարարել է, որ ինքը նաև հետաքրքրվել է նրա դիրքորոշմամբ՝ արդյո՞ք Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Սինանյանը տարակուսել է, բայց որոշ ճնշումից հետո՝ ասել է, որ չպետք է լինի։
«Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք իր շեֆը գիտի, որ իր պաշտոնյան այսպիսի բան է ասում, թե՞ միայն մեզ է այդպես ասում»,-հայտարարեց նա։
Նաև նշեց, որ Սինանյանի նախորդը՝ Մխիթար Հայրապետյանը, 2018-19-ին երբ այցելել էր իրենց մոտ՝ մի քանի հազար հոգով հավաքվել և դիմավորել էին։ Մինչդեռ այսօր առավելագույնը 15 հոգի էին՝ կեսը կազմակերպիչները։ Սա ցույց է տալիս համայնքի վերաբերմունքը։
Համայնքի ներկայացուցիչները շարունակեցին ակցիան սրահի բակում՝ վանկարկելով «Արցախ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան