«Ժողովուրդ». Ի՞նչ տվեց Հայաստանին Վահագն Խաչատուրյանի և 12-հոգանոց պատվիրակության այցը Շվեյցարիա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-ին Շվեյցարիա էր մեկնել 12 հոգուց բաղկացած պատվիրակությամբ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցին ի պատասխան, հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Մեր հարցման մեջ խնդրել էինք ներկայացնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, և թե ինչ է տվել մեր պետությանն այս այցը: ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատասխանել հարցին, թե որքան գումար է ծախսվել 12-հոգանոց պատվիրակության համար:
Պատասխանում միայն ասվում է, որ ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի, «Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» միջոցառման, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծրագրի շրջանակում։
Ամենաուշագրավը մեզ տված պատասխանում այն է, որ ՀՀ նախագահի՝ Շվեյցարիա կատարած այցը ֆինանսավորել է նաև մի անհատ ձեռներեց «Վահե Մկրտչյան Բաբկենի» ԱՁ-ի միջոցների հաշվին: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ այս ընկերությունը գրանցվել է վերջերս՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: Թե ով է Վահե Մկրտչյանը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ նախագահի և 12-հոգանոց պատվիրակության այցը ՀՀ-ին ինչ տվեց, նախագահականից բացատրել են, որ նախագահն իր բոլոր հանդիպումների ընթացքում ներկայացրել է Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, վերջին տարիների ձեռքբերումները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը, Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և վերջնական լուծման շուրջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա