Կիևին հրետանու փոխանցումը սպառնում է էսկալացիայով. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն
ԱՄՆ-ի կողմից հրետանային համակարգերի փոխանցումը Ուկրաինային կարող է էսկալացիայի հանգեցնել, նախազգուշացրել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել էր, որ Կիևը ՆԱՏՕ-ի հաուբիցներից, ենթադրաբար, ամերիկյան M777 զենքերից, գնդակոծում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները:
«Վարչակազմն անպատասխանատվություն է ցուցաբերում նաև Ուկրաինային հեռահար հրետանային համակարգերի փոխանցման հարցում։ Հակամարտության էսկալացիայի գլխավոր ռիսկն է, եթե ԶՈւ-ն օգտագործի այդ համալիրները Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածներ հասցնելու համար: Դա հղի է անկանխատեսելի հետևանքներով»,- ասվում է դեսպանատան Telegram ալիքում տեղադրված մեկնաբանության մեջ։
Բացի այդ, ինչպես նշել են դիվանագետները, Վաշինգտոնն անտեսում է ակնհայտ սպառնալիքը, որ ժամանակակից ճշգրիտ զենքերը կհայտնվեն արմատականների, ահաբեկիչների և ավազակախմբերի ձեռքում ոչ միայն Ուկրաինայի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին
- Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող 40 դոնոր երկրների երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին
- Փսակին ասել է, որ Վաշինգտոնին մնացել է 250 մլն դոլար Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար
- Վաշինգտոնը Կիևին կուղարկի լրացուցիչ ռազմական օգնություն՝ մինչև 100 մլն դոլարի չափով
- Մեծ Բրիտանիան Ուկրաինային 25 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրի ռազմական կարիքների համար
- ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը. Ջեն Փսակի