«Հրապարակ». Առաջիկայում կյանքի կկոչվեն Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման ակտիվն ու Արցախի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նախօրեին, ինչպես հայտնի է, հանդիպել են Երևանում։ Պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները:
«Քննարկվել են նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում շարժման ընդլայնման ուղղությամբ»,- հայտարարեցին մասնակիցները:
Սակայն, մեր տեղեկություններով, Արցախի և Հայաստանի ընդդիմադիր գործիչները մտադիր են առաջիկայում կյանքի կոչել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները, ինչը նշանակում է օրենսդրության, ինչպես նաև այլ միջոցառումների սինխրոնիզացում Հայաստանում և Արցախում։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո սույն միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում։ Որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձևավորվի, ՔՊ-ականները, սակայն, 2021-ի ընտրություններից հետո հանձնաժողովն այդպես էլ չձևավորեցին և այնքան վախեցած են, որ խուսափում են ձևավորելուց ու նիստեր հրավիրելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան