«Հրապարակ». ԵՄ դեսպանը շարքային քաղաքացիներին ասելիք չունի. իր ասելիքը կուղղի իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմադիրները երթով հասան Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ։
«ԵՄ-ն ինչի չի ասում՝ անմիջապես ԵՄ դեսպանատան դիմաց, հարգելի ոստիկաններ, ինչո՞ւ եք նռնակ օգտագործում։ Մենք գրություն ենք բերել այստեղ, որպեսզի փոխանցենք ԵՄ դեսպանին։ Գրությունը վերաբերվում է նրան, որ հունիսի 3-ին անմիջապես ԵՄ դեսպանատան մոտ լուսաձայնային նռնակ է կիրառվել ու արձագանք չկա»,- երեկ ԵՄ գրասենյակի շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Սակայն ԵՄ դեսպանը շարքային քաղաքացիներին ասելիք չունի, նա այսօր «Մարիոթում» իր ասելիքը կուղղի իշխանություններին և հավանաբար կողջունի հայաստանյան ժողովրդավարությունը և ոստիկանության գործողությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան