Զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից․ Իգոր Խաչատուրովի պաշտպան
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է․
«Քիչ առաջ վերադարձա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից։
Ինչպես դատարանի նախագահը, այնպես էլ նույն շենքում դատավորի աշխատավարձ ստացող Տիգրան Սիմոնյանը հրաժարվեցին հայտնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը։
Դեռ ավելին, վերջիններս հարկ չհամարեցին նաև ինձ ծանոթացման ներկայացնել դատական գործը, ինչից ակնհայտ է, որ զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից։
Դե ինչ, քանի որ բողոքը քննելու օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանում է վաղը, իսկ երեկ և այսօր բողոքի քննություն չի իրականացվել, ուստի բողոքը քննվելու է վաղը, իսկ Սիմոնյան Տիկոն էլ գրավոր դատավարության մասնակիցներին վաղը (դե իհարկե պատշաճ կարգով) կծանուցի վաղվա դատական նիստի օրվա և ժամանակի մասին։
Տղաներ և աղջիկներ խորհուրդ ունեմ ձեզ, տեղեկանք չդնե՜ք գործի մեջ, հետքեր չթողնեք ու նաև մտածեք, թե վաղվա ամսաթվով վաղվա նիստի մասին ծանուցագրի առկայությունը ձեր ինչ լինելու մասին ա վկայում...
Հ.Գ. ես թղթեր, նկարներ ու զապիսներ շատ ունեմ, չմտածեք ու վաղվա նիստերի գրաֆիկն էլ հանկարծ չկախեք»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն արդեն 2-րդ օրն է հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամը. Իգոր Խաչատուրովի պաշտպան
- «Ով զադնի դնի նիկոլ ա, իսկ թշնամին ծնկի կգա». Իգոր Խաչատուրով
- Փաստաբան. Դատավոր Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով