Սերգեյ Լավրովը Երևան կժամանի Անկարայից
Հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Հունիսի 9-ին կկայանա նաև Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը:
Նշենք, որ այսօր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ժամանել է Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ բանակցությունների համար։ Թուրքիայի ԱԳՆ-ից Ռիա նովոստիին հայտնել են, հանդիպման ավարտին նախատեսվում է արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիս։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Թուրքիայում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թեման
- Անկարայում Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը. Զախարովա
- Հունիսի 8-ին նախատեսվում է Լավրովի այցը Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան