
Չավուշօղլուն Անկարայում Լավրովի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն Անկարայում Լավրովի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա ասել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Չավուշօղլուն ասել է նաև, որ Թուրքիան հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի վերսկսումը։
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարայում Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Թուրքիայում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թեման
- Անկարայում Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը. Զախարովա