Ռուսաստանում փորձարկում են կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը
Ռուսաստանում ընթանում է կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումը, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Այժմ փորձարկվում է կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը և դրա բուժման համար նախատեսված դեղամիջոցները»,- լրագրողներին հայտնել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ այսօր Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների առողջապահական համակարգերի առաջ ծառացած խնդիրներից մեկը նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին արձագանքելու համախմբված մոտեցումների մշակումն է, ինչպիսին է կապիկների ծաղիկ վիրուսը։
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է կապիկի ծաղիկը հասել է Վրաստան
- Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 800 դեպք, որից 207-ը՝ Մեծ Բրիտանիայում
- Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար
- ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը
- Իրանում պատրաստել են կապիկի ծաղկի թեստավորման փաթեթներ
- Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- «Վեկտոր»-ը բացատրել է, թե ինչու ջրծաղիկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը չեն օգնի կապիկի ծաղիկով վարակվածներին
- Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
- Գերմանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 4 դեպք
- Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը
- ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան