ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ԵՄ-ին տանում են տնտեսական և աշխարհաքաղաքական աղետի. եվրապատգամավոր
ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների քաղաքականությունը կործանարար ազդեցություն է ունենում եվրոպական պետությունների տնտեսության վրա և աջակցություն չի գտնում արևմտյան բլոկից դուրս գտնվող երկրների մոտ: Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է եվրապատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ դուք մեզ ներքաշում եք տնտեսական և աշխարհաքաղաքական աղետի մեջ՝ պատժամիջոցների քաղաքականության միջոցով, որին ոչ ոք չի ցանկանում հետևել Արևմուտքից դուրս: Դուք անընդհատ պահանջում եք բազմակողմանի մոտեցման կիրառում, բայց ստեղծում եք մի համակարգ, որը սահմանափակում է մեզ գրեթե միայն ԱՄՆ-ի հետ հարաբերություններով»,- հայտարարել է նա Ուկրաինայի հակամարտության ֆոնին միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտում ԵՄ քաղաքականության մասին բանաձևի նախագծի քննարկման ժամանակ:
Եվրապատգամավորն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն համաձայնեցվել ԵՄ երկրների բնակիչների հետ: Նա քննադատել է բանաձևը՝ ներառյալ «ԵՄ երկրների կողմից նախաձեռնված բանակցային ձևաչափերին» ԵՄ արտաքին ծառայության ղեկավարի պարտադիր մասնակցության առաջարկները։
«ԵՄ-ի ձեռքում մեր ռազմավարական անկախության անհետացումից հետո դուք ցանկանում եք, որ Բրյուսելը մեզ ներքաշի հակամարտությունների և պատժամիջոցների քաղաքականության մեջ՝ առանց միաձայնության սկզբունքի պարտադիր պահպանման»,- հայտարարել է նա։
Թիերի Մարիանին նաև նշել է. «Ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխությունը չպետք է ստվերի մեր իսկ իրականությունը։ Դուք լուրջ վտանգի տակ եք դնում ԵՄ-ին՝ ենթարկվելով Ուկրաինայի նախագահի ցանկացած քմահաճույքին, որն արդեն նոտացիա է կարդում Փարիզի և Բեռլինի գլխին»,- ասել է Մարիանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան