ՔՊ-ն կիսադատարկ դահլիճում խորհրդարանական լսումներ է անցկացնում
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ նիստերի կիսադատարկ դահլիճում անցկացնում է խորհրդարանական լսումներ: Ներկաների մի մասը՝ ՔՊ խմբակցության անդամներն են:
Լսումների օրակարգում կառավարության նախաձեռնած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքն է:
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հայտնեց, որ հրավերներ է ուղարկել բոլոր համայնքներին, որոնց անդրադառնում է քննարկվող օրենքը, ինչպես նաև մարզպետարաններին, հասարակական կազմակերպութուններին և ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ 2011 թվականին համայնքների խոշորացման հայեցակարգն ընդունելուց հետո 2015թ.-ից մինչ օրս օրենքի փոփոխության արդյունքում իրականացվել է համայքների միավորման 5 փուլ, որոնց արդյունքում 908 համայնք միավորվել են դառնալով 79 խոշորացված համայնք:
«Օրենքով Արագածոտնի մարզում ձևավորվելու է Թալին համայնքը, որն իր մեջ կմիավորի Թալին և Արագածավան համայնքները: Գեղարքունիքում՝ Ճամբարակ համայնքը, որը կմիավորի Ճամբարակն ու Շողակաթը, Ալավերդին կմիավորի Ալավերդին, Ախթալան, Շնողը, Օձունը, իսկ Տաշիրը կմիավորի Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայքները, Սիսիան համայնքում էլ կմիավորվեն Սիսիան և Գորայք համայքները»,-հյատնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով օրենքի փոփոխությունները:
Հարակից հրապարակումներ`
- Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով ընդդիմադիր խմբակցություններն Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան