«Այս իշխանությունը դիրքավորվել է որպես ժողովրդավարության արժեքների կրող, մինչդեռ այդ արժեքների ամենամեծ դավաճանն է»
«Այս մարդիկ սեփականաշնորհել են շատ կարևոր հասկացություններ՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն: Իրենք իրենց դիրքավորել են որպես այդ արժեքների կրողներ, մինչդեռ իրենք այդ արժեքների ամենամեծ դավաճաններն են»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է արգելվել ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագիրը կրող երկօրյա խորհրդաժողովը, ինչի՞ց է վախենում իշխանությունը։
Նա նշեց, որ ժողովրդավարության պաշտպան լինելու համար պետք չէ ամեն օր գոռալ ժողովրդավարություն, ժոովրդավարության բաստիոն. «Ժողովրդավար լինելու համար պետք է պաշտպանել մարդկանց իրավունքները: Մարդու ամենակարևոր իրավունքը կյանքի իրավունքն է։ Չկա ժողովրդավարություն, եթե դու չունես պետականություն, չկան մարդու իրավունքներ, եթե չկա պետություն, որը կարողանում է պաշտպանել մարդու իրավունքները:
Այս մարդիկ ոչ միայն կապ չունեն ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ, այլ ամենամեծ վտանգն են այս երկու հասկացությունների համար: Իրենք շարունակում են աչքակապություն անել ու երկարաձգել իրենց իշխանությունը»։
Ք. Վարդանյանի խոսքով, ժողովրդավարության իրական պաշտպանները հիմա փողոցներում և հրապարակներում են, որոնք ելել են նախ պաշտպանելու պետականությունը, ստեղծելու անվտանգություն, որտեղ պետք է լինի ժողովրդավարություն, պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքները։
Անդրադառնալով նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը, ով ոստիկանության գործողությունները համարել էր խիստ ժողովրդավարական, «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Ես զարմանում եմ, թե առողջապահության նախարարը մինչև հիմա ոնց է քնում ընդհանրապես: Այս առողջապահության նախարարն է, որը պատասխանատու է այն պատկերի համար, որը մենք տեսանք ամիսներ առաջ, երբ հայրենիքի համար նահատակվածների մասունքները պահվում էին այն պայմաններում, որտեղ պահվում էին: Այդ նախարարն ամեն անգամ աչքերը թարթելուց առաջ այդ պատկերը պետք է իր դեմը գա: Փողոցներով քայլելիս կարող է զոհվածների հարազատների նյարդերն ուղղակի չդիմանան նրա դեմքը տեսնելուց:
Իրեն խորհուրդ եմ տալիս, գնալ հիվանդանոցներ ու ոստիկանների գործողություններից տուժած մարդկանց առջև ծնկաճող ներողություն խնդրել նման վնասվածքներ պատճառելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սա այն թեման է, որ կարող է փակ լինի՞, ընդդիմադիր պատգամավորներից ի՞նչը պետք է փակ լինի. Վարդևանյան
- Ընդդիմադիր պատգամավորներին չեն հրավիրել դատական բարեփոխումներին վերաբերող խորհրդաժողովին
- Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին․ Արեգնազ Մանուկյան
- Ոստիկանության գործողություններն արտացոլում են ՔՊ ներքին քննարկումներում ընդունված որոշումները. Քրիստինե Վարդանյան
- Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական. Ավանեսյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին ծեփելու մասին
- Ոստիկանություն. Ձերբակալված է 13 անձ
- Արա Ղազարյան. Պետք է կասեցնեին ոստիկանների լիազորություններն ու մեկուսացնեին նրանց
- Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան
- Հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան